Վերապատրաստում

Պարապմունք 4 

Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը:

Տեսական մաս Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս: ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը,չունեմ որևէ առաջարկ։

Վերապատրաստում ՏՀՏ

Պարապմունք 3

Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր

Բլոգային աշխատանք․

  • Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։Առաջադրանքը այստեղ։
  • Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում։

Նկարը խմբագրել եմ FreePhotoeditor ծրագրով։

  • Տեսանյութի խմբագրիչներից որևէ մեկով տեսանյութի մշակում

Ավելացրել եմ տեքս,ծրագրից այլ վիդեո, փոփխել տեսանյութի արագությունը։Տեսանյութը ՝  այստեղ։

  • Ձայնանյութի խմբագրիչներից որևէ մեկով ձայնի մշակում

Ձայնագրությունը կտրած է,օգտագործել եմ նաև ձայնը բարձրացնելու և ցածրացնելու գործիքները։Ձայնագրության հղումը՝ այստեղ:

Վերապատրաստում

Պարապմունք 3 /օգոստոսի 31/՝
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․
բ/ Գործնական մաս
․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել։ 

Վերլուծելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդված 6-ը , Հանրակրթության պետական չափորոշիչը և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը հանգեցի հետևյալ եզրակացության: ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասված է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,մինչդեռ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «3:Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4.« Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:

ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նաև նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «5.Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: «6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

Կարող եմ հստակ ասել,որ շատ ճիշտ կլինի տարբեր մասնախմբերի ստեղծումը չափորոշիչների ձևավորման ընթացքում,քանի որ մասնախմբերն էլ բաղկացած են մարդկանցից,ովքեր շատ մոտ են մանկավարժությանը և շատ լավ տիրապետում են,թե որոնք են մեր կրթական համակարգի իրագործելի չափորոշիչները։Ուսումնասիրելով մեր կրթական չափորոշիչները՝ եկա այն եզրակացության,որ դրանք ոչ բոլոր սովորողների համար են և ոչ բոլորը կարող են հաղթահարել։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում․

Պարապմունք 1

 «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացի արդյունքում առցանց ուսուցման հարթակներից Teams-ում բացեցինք դասարան, ավելացրինք մասնակիցներ, կազմակերպեցինք հանդիպում, անցկացրինք փորձնական դաս և ձայնագրեցինք այն։Պարապմունք 2

  • Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը 

1.Համակարգիչը կազմված է ֆիզիկական սարքավորումներից ու ծրագրերից: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները: Ծրագրային մասը՝ դա օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:

  • սնուցման բլոկ 
  • մայր սալիկ,
  • պրոցեսոր,
  • օպերատիվ հիշողություն,
  • վիդեոքարտ
  • կոշտ սկավառակ

Մայր սալիկ

Մայրական սալիկը համակարգչի հիմնական սալիկն է: Սալիկի վրա կան էլեկտրոնային փոքր սխեմաներ և այլ բաղադրիչներ: Մայրական սալիկը իրար է կապակցում ներածման, արտածման և մշակիչ սարքերը: Մայրական սալիկի մյուս բաղադրիչներն են տեսաքարտը, ձայնաքարտը, ինչպես նաև սխեմաները, որոնք ապահովում են համակարգչի կապը այնպիսի սարքերի հետ, ինչպիսին է տպիչը:

Օպերատիվ հիշողություն

Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է: Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով: Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է Random-access memory RAM (Օպերատիվ հիշողություն) հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:

Կոշտ սկավառակ

 Կոշտ սկավառակը համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում: Կոշտ սկավառակ. մագնիսական սկավառակ, որը սովորաբար հիմնական պահեստավորման սարքն է համակարգիչներում: Այդ սարքը կարող է լինել արտաքին կամ ներքին:Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում: Կոշտ սկավառակում է պահանվում համակարգչում առկա բոլոր ծրագրերը, երգերը, նկարները, խաղերը և այլ տեղեկատվություն:

Պրոցեսոր

Մշակիչ, պրոցեսոր (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:

Տեսաքարտ և ձայնային քարտ

Ընդլայնման քարտը սալիկ է, որը կարող է ամրացվել մայրական սալիկին՝ համակարգչում տեսաձայնային հատկությունների նման հատկություններ ավելացնելու համար: Ընդլայնման քարտը կա՛մ բարձրացնում է համակարգչի արդյունավետությունը, կա՛մ բարելավում դրա հատկությունները: Ընդլայնման քարտերն այլ կերպ անվանում են ընդլայնման սալիկներ:

2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումները այն լրացուցիչ սարավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:

Ստեղնաշար,մկնիկ,ծրիչ,խոսափող,թվային ֆոտոխցիկ,տեսախցիկ,դինամիկ,էկրան,ականջակալ,կրիչ,տպիչ և այլն:

3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)

Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ.մուտքի և ելքի սարքավորումներ

Մուտքի սարքավորումներ

Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ կոչվում են մուտքի սարքավորումներ։

  • Ստեղնաշար
  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՆերկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՄկնիկ
  • Ծրիչ

Ելքի սարքավորումներ

Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։

  • Դինամիկ
  • Էկրան
  • պրոեկտոր

Ելքի և մուտքի սարքավորումներ

Բոլոր այն սարքավորումները ,որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիա մցնել ու հանել համակարգիչից

  • Կրիչ
  • Օպտիկական և ճկուն դիսկեր
  • Կոշտ սկավառակ

4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը


5.Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ մենք օգտագործում ենք 3տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություննե, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ , ֆայլ, ծրագիր չէ, դրանք ցույց են տալիս դեպի տվյալ ֆայլ,ծրագիր թղթապանակ տանող կարճ ճանապարհը:

Վերապատրաստում

Հոդված 8.Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հիմնականում պահպանվում են այս հոդվածում քննարկվող իրավունքները։ Բնականաբար,եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը ի զորու չէ ապահովել երեխայի խնամքը,ապա պետությունը հիմանականում իր վրա է վերցնում և հոգում նրա մասին։