Անգլերենի հեռավար ուսուցման առարկայական ծրագիր

Անգլերենի դասընթացի նպատակը

Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու,  անգլիախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլիախոս և այլ  երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Հեռավար ուսուցումը կազմակերպելու անհրաժեշտ ուսումնական միջավայրը

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան շուրջօրյա ինտերնետ հասանելիությամբ անհատական համակարգիչ:

Եվ սովորողները, և դասավանդողը պետք է ունենան և վարեն իրենց ուսումնական բլոգները, էլեկտրոնային հասցեները:

Հեռավար առաջադրանքների արդյունավետությունը

Հեռավար առաջադրանքները պետք է պատասխանեն հեռավար սովորողի բոլոր հնարավոր չտրված հարցերին: Դրանք պետք է ավելի մանրամասն ու ավելի շատ օրինակներով բացատրեն լեզվական երևույթները, կառուցվածքները, քան դա արվում է առկա ուսուցման դեպքում:

Առաջադրանքների արդյունավետությունը բարձրանում է նաև սովորողի ուղարկած պատասխանները ստուգելիս: Որքան հնարավոր է անհատական մոտեցմամբ ստուգվում են սովորողի ուղարկած պատասխանները՝ սխալների ուղղումով և լրացուցիչ բացատրություններով:

Սովորողի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողների հետազոտական աշխատանքի ընթացքը պետք է իր մեջ ներառի`

  • տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելը և մշակելը
  • հիմնական տեղեկատվությունը տարբերելը երկրորդականից
  • երևույթների հատկանիշների և օրինաչափությունների բացահայտումը, դրանց իրար հետ համեմատումը, զուգադրումը, վերլուծումը
  • եզրահանգումներ անելը

Միջառարկայական կապերի ապահովումը

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողները համացանցում փնտրում և գտնում են տարբեր ուսոումնական առարկաների (պատմություն, բնագիտություն, բնապահպանություն, երգ-երաժշտություն) վերաբերյալ հետաքրքիր, լեզվական առումով ոչ բարդ տեքստեր և թարգմանում հայերեն և որպես լրացուցիչ տեղեկատվություն օգտագործվում են համապատասխան ուսումնական առարկաների դասերին :

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը կատարվում է ըստ հեռավար սովորողի ուսումնական բլոգում կատարած առաջադրանքների քանակի և լեզվական կառուցվածքների ճիշտ օգտագործման՝ 10 բալային համակարգով:

Ավարտելով դասընթացը 8-րդ դասարանի վերջում սովորողը պետք է ունենա Եվրոխորհրդի մշակած լեզուների իմացության համակարգի A2 մակարդակը խոսքային գործունեության բոլոր բաղադրիչներով՝ լսելով հասկանալը, խոսելը, ընթերցելով հասկանալը, գրելը և թարգմանելը՝ մայրենիից օտար լեզու և հակառակը:  

 Օգտագործվող էլեկտրոնային ուսումնական կայքեր

Կրթահամալիրի մեդիագրադարան

http://learnenglishkids.britishcouncil.org/en/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/

http://www.dailystep.com/content.asp?id=49213&gclid=CPPo8ou0ibECFYKJDgodIlGHIA

www.nonstopenglish.com

www.englishpage.com

http://www.tolearnenglish.com/

www.lragir.am

www.news.am

6-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`

  • Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
  • Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
  • Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
  • Տարվա եղանակները
  • Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
  • Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
  • Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր)
  • Այն երկիրը, որտեղ ժամանակավոր ապրում է և սովորողը իր ընտանիքի հետ

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու և խոսելու կարողություններ

  • լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նա­­խադասություններ, երբ խոսքը ընտանիքի ան­դամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
  • լսելով հասկանալ, ինքնուրոյն կազմել և գոր­ծա­ծել նախադասություններ, որոնցով կա­րելի է հա­մե­մատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
  • լսելով հասկանալ, կազմել և գործածել նախա­դա­սություններ, որոնցով կարելի է նկարագրել առ­օրյան, սիրելի զբաղմունքը,   հայրենի  քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդ­ները.
  • հաջորդ օրվա գործողությունների նկարա­գիրը.
  • ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տար­բերակիչ հատկանիշները.
  • տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողություն­նե­րի նկարագիրը.
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսութ­յունը վարող ակտիվ կողմը.
  • դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտ­ֆիլմի հա­մա­ռոտ բովանդակությունը.
  • անել հրավերներ և պա­տաս­­խանել նման հրավերներին
  • արտահայտել համաձայնություն կամ անհամա­ձայնություն ասված խոսքին.
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախա­դա­սու­թ­յունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:

5-րդ և 6-րդ դասարաններում օգտագործվում են նույն ուսումնական գործունեության տեսակները ՏՀՏ օգտագործմամբ:  

Ընթերցելու կարողությունները

Որպես ընթերցանության տեքստեր կարող են օգտագործվել. Նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր բանա­ստեղ­ծություններ,կարճ պատմվածք­ներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտաց­ված) հատ­ված­ներ գե­ղար­վես­տական երկերից, հե­քիաթ­նե­րից

  • Կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերակա­նական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղե­կատ­վությունը
  • Կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունե­ցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձ­նական համառոտ նամակներ
  • Կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
  • Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ

Գրելու կարողությունները

  • Լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ։
  • Գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
  • Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով։
  • Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
  • Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
  • Կարողանալ 2-3 նախադասությամբ նկարագրել տարվա եղանակները

 Ուղղախոսություն

5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

Լեզվական նյութը

Բառապաշարը

Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը

Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)

Գոյակկաններ, որոնք միայն հոգնակի թիվ ունեն (clothes, scissors, trousers, eye-glasses)

Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը կայուն կապակցությունների հետմի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time;որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset

Թվական (The Numeral)

Քանակական և դասական թվականներ

Lesson 10 – the tenth lesson ձևերը

Ածական (The Adjective)

Ածականակերտվերջածանցներ(-able, -y,-ful)

Կրկնություն. ածականներիհամեմատությանաստիճանները

Մակբայ (The Adverb)

Ժամանակի մակբայներ.early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday

Հաճախականության մակբայներ – never, usually, always, often

Տեղի մակբայներHere, there, inside, outside, far, near

Չափի մակբայներ -too, quite, very

Ձևի մակբայներ-slowly, quickly, well, badly, hard

Մակբայների համեմատության աստիճանները

Դերանուն (The Pronoun)

Ստացական դերանունների բացարձակ ձևերը -mine, yours, his, hers, its, ours, theirs

Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)

Between– «երկուսի արանքում» իմաստով

Among – երկուսից ավել իրերի կամ մարդ­կանց միջև

Before– «նախքան» իմաստով

Behind – «ետևում» իմաստով

During– «ընթացքում» իմաստով

For– «համար» իմաստով

With – «հետ» իմաստով

Բայ (The Verb)

Կրկնություն.

ներկա անորոշ(The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ

– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործած­վում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար

Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տա­լիս ծրագրային, չվացուցակային, ժամա­նա­կացուցային գործողություն

կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը

Ներկա շարունակական(The Present Continuous Tense),երբ այն ցույց է տալիս ներ­կա ժամանակահատվածում, բայց ոչ ան­պայ­մանորեն խոսելու պահին կատարվող գոր­ծո­ղու­թյուն

Անցյալ շարունակական(The Past Continuous Tense)ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթաց­քում

Կրկնություն.

can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆի­զիկական և մտավոր կարողություն, թույլ­տվություն և անհրաժեշտություն

Շարահյուսություն

Կրկնություն.

– Հարցական նախադասություններ.

– Պայմանի շաղկապ – if

Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ

– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please  ձևը։

7-րդ դասարան

Առաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Ես և իմ շրջապատը
  • Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
  • Մեր դպրոցը
  • Իմ օրը
  • իմ սիրելի զբաղմունքը
  • Նախաճաշ, ճաշ, ընթրիք
  • Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
  • Ամառային և ձմեռային արձակուրդներ
  • Մեր µնակարանը
  • Մեր քաղաքը, թաղամասը, բակը
  • Իմ ընկերը
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

7-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ոնկնդրելու կարողությունները

  • Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություններին վերաբերող հարցերին
  • կարողանալ հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Հասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներով
  • Հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ուս խալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ:

Խոսելու կարողությունները

Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝

  • ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն
  • համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները
  • նկարագրել առօրյան
  • նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։
  • նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով
  • նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները
  • Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը
  • ուզել մի բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։
  • արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը
  • հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է
  • խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել
  • գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետևշաղկապները։

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ
  • Դերախաղեր

Ընթերցելու կարողությունները

  • հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
  • Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով
  • Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

  • Գրելտրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին
  • բնակավայրի, բնակարանի նկարագրում
  • սննդի մասին տեղեկատվություն (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
  • շնորհավորական բացիկի լրացում
  • Կարճ շարադրել կարդացածը
  • ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
  • Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով
  • ՚գրել համառոտ ինքնակենսագրությունը

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Բառապաշարը

Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանումէ 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 400-450 :

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը: Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Քերականություն

Ձևաբանություն

Գոյական (The Noun)

.գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ

.“man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը

. անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը

. “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար

. “what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար

անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

. գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը

Ածական (The Adjective)

. ածականների շարադասությունը

. ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող  առարկաների անվանումների հետ

. միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով

. “good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը

which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս

Թվական (The Numeral)

1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը

Դերանուն (The Pronoun)

.Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they  և  me,you,him,her,it,us,you,them)

.ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)

.ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(this-these,that-those)

.հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը

(what,who,whom,whose,which)

. անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)

Բայ (The Verb)

to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում

.Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ

. ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ

. անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday,  , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը

. անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

. անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը

can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը

Մակբայ (The Adverb)

here, there, near, far, where տեղիմակբայների գործածումը

when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը

little, much, very չափի մակբայների գործածումը

too և also մակբայների գործածումը

. մակբայների տեղը նախադասության մեջ

. ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն

. մակբայաստեղծ վերջածանց ly-ին

Նախդիրներ (The Preposition)

on,in,under,to,from,about,for,till,at

Շաղկապներ (Conjunctions)

and, or, because, as, when, after

Շարահյուսություն

.Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները

.It  ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)

.Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ

.It is և  there is ձևերի համեմատությունները

.Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը

Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը

8-րդ դասարան

Աձաջարկվող ուսումնական թեմաներն են.

  • Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
  • Առօրյա կյանք, դպրոց
  • Հեռախոսային խոսակցություններ
  • Իմ բնակավայրը, քաղաքը
  • Երկիրը, որի լեզուն սովորում եմ
  • Գնումներ
  • Ճամփորդություններ
  • Այցելություն բժշկին
  • Սպորտ և մարզական խաղեր
  • Հեռուստատեսային հաղորդումներ
  • Համակարգիչը և ես
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

8-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

Ունկնդրելու կարողությունները

Տեքստերի տիպերը

կարճ նկարարություն, կարճ տեղեկատվական տեքստ (հաղորդագրություն), կարճ պատմվածք (պատմություն), երգեր, բանաստեղծություններ, «ռեփ» , երկխոսություն-հարցում, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից կամ հեքիաթներից, ձայնագրություն և տեսաֆիլմ

  • Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
  • Լսելով կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
  • Լսելով հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ <<իմ առօրյան>>, <<իմ քաղաքը>>, <<բնակավայրը>>, <<սնունդ>>, <<մեր կրթահամալիրային, ընտանեկան և ազգային տոները>>

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
  • Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
  • Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
  • Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
  • Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները

Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :

Խոսելու կարողությունները

  • Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր
  • Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները
  • Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով
  • Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը
  • Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
  • Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները
  • Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու
  • Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով
  • Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին
  • Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
  • Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ

Ընթերցելու կարողությունները

Ընթերցմանհամարտեքստերկարողենլինելտարրական (A1)Elementary ևնախամիջին (A2)Pre-intermediate մակարդակիպարզեցվածգեղարվեստականգրականությունիցհատվածներպարզտեղեկատվություններանձնականպարզնամակներփոքրիկգովազդներծանոթապրանքներիմասինհայտարարություններծանոթթեմաներով.

  • հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը
  • տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
  • կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
  • կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

Գրելու համար տեքստեր կարող են լինել.անձնական թերթիկ, հարցա­թեր­թիկ, դիմում, ինքնակենսագրական տեղե­կատվություն, առօրյայի նկարագրություն, անձնական նամակներ, շնորհավորական բացիկ, գրավոր ամփոփում, շարադրություն (էսսե), նյութ դպրոցական կայքի համար

  • տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին,դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին
  • Կարճ շարադրել լսված խոսքը
  • Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները
  • Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Լեզվական նյութը

Ուղղախոսությունը

Սովորողը պետք է ճանաչի հնչյունագրության նշանները և ճիշտ արտասանի անծանոթ բառը օգտվելով բառարանից :

Սովորողը պետք է իմանա տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը և գործածի դրանք իր խոսքում :

Բառապաշարը

Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 500-520:

Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :

Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն

Հոդերի կիրառումը`

ա) նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ,

բ) վերացական գոյականների հետ,

գ) կայուն կապակցությունների հետ.

Գոյականներ

ա) որոնք գործածվում են միայն եզակի թվով

բ) որոնք գործածվում են միայն հոգնակի թվով

գ) որոնքունեն –s վերջավորությունը, բայցգործածվումենեզակիթվով

Ածականներիհամեմատականկառուցվածքները` as … as, not so … as, the … the

Տեղիև too, also, either մակբայները

Ստացականդերանուններիբացարձակձևերը` mine, yours, his, hers, its, ours, yours, theirs

Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները

The Simple Futureբայականժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն`ըստ որևէ մեկի կամքի, կարծիքի.

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից

The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում

The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ

Կրավորական սեռը Ներկա անորոշ, Անցյալ անորոշ, Անորոշ ապառնի  բայական ժամանակներում

Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ

May մոդալ բայը թույլ հավանականության նշանակությամբ:

Շարահյուսություն

Բարդհամադասականնախադասություններըand, but, or, whileշաղկապներով

Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակի պարագա երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:

Оставьте комментарий