Ընտրությամբ դասընթաց

Այս ուստարում ղեկավարում եմ Միջին դպրոցի ընտրությամբ դասընթացը։ Նախագծերս ընտրելիս հաշվի նեմ առնում նաև սովորողների կարծիքներն ու կարողությունները։

՛՛The Months of the year» կարճաժամկետ նախագիծն արդեն իրականացվել է,որն իսկապես հաջող ստացվեց։ Սովորողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ամիսների ծագումների մասին,բառապաշարի հարստացում։

Ուսումնական ռադիո․նախատեսվում է իրականացնել ընտրությամբ խմբի սովորողների հետ։ Օտարալեզու լուսաբանումներ,որոնք կբարելավեն սովորողների և բանավոր խոսքը,և ազատ շփումը,ինչպես նաև մեդիահմտությունները։

Project »Happy English» Այս համագործակցային  նախագիծը իրենից ներկայացնում է տվյալ լեզվի նկատմամբ հետաքրքրություն, իմացություն և սեր ունեցող սովորողների ակումբ:  Նախագծի անդամներ կարող են լինել  կրտսեր դպրոցի սովորողները  և նախօրոք հայտ ներկայացրած միջին դպրոցի  յուրաքանչյուր սովորող: Նախագծի աշխատանքները ընթանալու են հետևյալ կերպ՝ բանավոր քննարկումներ, բանավեճեր, հարցադրումներ, բազմաբովանդակ տեսանյութերի դիտում և քննարկում:

Օctober 5th :Teachers day  Նախատեսվում է երգի ձայնագրություն սովորողների հետ։

Նախատեսել եմ նաև մասնակցություն Իթվինինգ միջազգային նախագծին։

 

Реклама

Սովորողի գրադարան 7-րդ դասարան

English In Mind

Donald Bisset

September 25-29

Lesson 1

The woodcutter and the axe(to read the text and make questions )

Hometask:ex.4/a,b,c,page20

Lesson 2

Read the dialogue on page 22 and try to answer questions.

 Hometask:ex.8/b,page 22,ex.9/a,b,page 23

September 19-23

Lesson 1

School clubs;read the text and discuss(page 16)

Hobbies and interests: write a short essay about your hobby.

Exercise 4/b,page15

Lesson 2

Read the e-mail on page 17 and try to answer it.

Exercise: 9/c page 17

September 11-15

Lesson 1

The four smart students to read the story and discuss

Greetings and introduction

Hometask;ex.1,2,page 4

Lesson 2

An unusual hobby(English in mind) to read the text and discuss,then try to describe your own hobby

Grammar/present simple

Hometask;ex.2/b,e,page 13

 

Ուսումնական ռադիո

logogarun

Շուրջտարյա նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝

Ռադիոաշխատանքը նպաստում է, որ բանավոր խոսքն ավելի մշակված և ավելի գրագետ դառնա. սկսում են կարևորել հարցը, դրա ձևակերպումը:

Սովորողը օտար լեզվով վերլուծում , պատմում, կարծիք է հայտնում:

Մշակվում է լրագրողական կրթահամալիրային էթիկա. պայմանավորվում են՝ ով ինչի մասին խոսի, սկսում են օտար լեզվով  մտածել՝ ինչի մասին ինչպես պետք է խոսել…

Զարգանում են մեդիահմտությունները, սովորում են նոր մոնտաժային ծրագրեր:

Ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս:

Սովորողների հետ ընտրում ենք ռադիոնյութի թեման, քննարկում, կազմում հարցեր:
Ձայնագրությունը կատարում են սովորողները, ընտրում են երաժշտություն և
մոնտաժ ենք անում միասին:
Արդյունքը տեղադրվում է կայքում:

Օտար լեզվի 10-րդ դասարանի ընտրությամբ դասընթացի նախագիծ սկսնակների համար

Նպատակը
 Նախագիծը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը,  անգլերեն լեզվի ընկալմանը և վերարտադրմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու և հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Խնդիրները
Դասընթացի  խնդիրն է սովորողի մոտ զարգացնել խոսքային գործունեության 4 խնդիրներ ՝լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը ( А1)

Ունկնդրելու գործունեություն

  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
  • Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները

Խոսելու գործունեություն

  • Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է կարողանա ներկայցնել իրեն, շնորհակալություն հայտնի, համաձայնությոնւն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
  • Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն
  • Ստեղծագործական երկխոսություն
  • Դերախաղեր

Ընթերցելով հասկանալու գործունեություն

  •  Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
  • Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
  • Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
  • Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին

Գրելու գործունեություն 

  • Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Երկխոսությունների ավարտում
  • Խաչբառային աշխատանք
  • Նկարի  նկարագրում
  • Գերդաստանային ծառի նկարագրում
  • Անավարտ նախադասությունների ավարտում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :

Սովորողների հետազոտական աշխատանքներ

 Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

 Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառություններիձևերը(ուսումնահասարակական նախագծեր):

  • Անձնական նամակագրական կապերի հաստատում արտասահմանյան դպրոցների սովորողների հետ, մասնակցություն Ի-թվինինգ միջազգային ծրագրին
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.

 Բովանդակություն

Առաջին  քայլ ՝ տառեր, հնչյուններ,բառերի հնչյունական նշագրումը և դրանց արտասանությունը ճիշտ շեշտադրությամ,պատմողական և տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը
Բառապաշարը
Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 500-700 բառային միավորների վերարտադրողական բառապաշար:

Առաջարկվող ուսւոմնական  թեմաներ

Ես  եմ
Իմ սիրելի զբաղմունքը և նախասիրությունները
Իմ առօրյան
Հաղորդակցություն
Ինտերնետը իմ կյանքում
Ես և շրջակա միջավայրը
Կրթահամալիրում իրականացվում է նաև նախագծային ուսուցում, որի թեմաները կարող են պայմանավորված լինել Կրթահամալիրի տոնացույցով, օտար լեզվի առարկայական տոնացույցով, ինչպես նաև առարկայից բխող այլ թեմաներով: Նախագծերը կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ և դրանց արդյունքը հրապարակվում է համացանցում:

Քերականությոն
To  be, to have բայերի խոնարումկիրառում

Ներկա անորոշ ժամանաակը (The Present Indefinite), երբ այն ցույց է տալիս համընդհանուր ճշմարտություններ պատկերող գործողություններ
Անցյալ  անորոշ ժամանակ ( The Past  Indefinite), երբ այն ցույց է տալիս անցյալում կաատարված, ավարտված  գործողություն
Անցյալ շարունակական ժամանակը (The Past Continuous), երբ այն ցույց է մի գործողություն, որը կատարվում էր անցյալի մի ժամանակահատվածում, բայց ոչ ամբողջ ժամանակահատվածում անընդհատ
Ներկա վաղակատար (The Present Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ավարտվել է նախքան մի պահ ապագայում` ժամանակի երկրորդական նախադասություններում
Ներկա շարունականան ժամանակը ( The Present  Continuous) ,  երբ այն  ցույց է տալիս ընթացքի մեջ, խոսելու պահին կատարվող գործողություն:
Ապառնի  ժամանակը( Future Indefinite) ,  երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն:
Մոդալ բայեր (can, may, must)
Ածական, մակբայ

Շարահյուսություն
Հարցերի  տիպեր/ general, alternative, special, disjunctive
Նախադասության տիպեր/ imperative,declarative,interrogative,exclamatory
Ուղղակի, անուղղակի խոսք
Օգտագործվող գրականություն և կայքեր
New Headway Beginner/ Student’s Book, Workbook,,   Pre-Intermiadiate Student’s Book,  LIz and  John Soars

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Project »The Months of the year»

calendar_RS5872_179985003-web

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 4-8

Նախագծի մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

Ամբողջ աշխարհում մենք ունենք ամիսների եզակի անվանումներ,որոնք շատ հաճախ կապված են պատմության և մշակույթի հետ։Այս նախագիծը սովորողներին հնարավորություն է տալիս մտածելու այս պատմական և մշակութային փաստերի մասին։ Այն զարգացնում է սովորողի բանավոր խոսքը խմբային աշխատանքի միջոցով։

Նախագծի ընթացքը՝

Սովորողները նախ համացանցի միջոցով փնտրում և գտնում են հետաքրքիր փաստեր ամիսների անվանումների վերաբերյալ,թարգմանում են անգլերեն։

Այնուհետև այս թերթիկի  միջոցով անգլերեն բանավոր քննարկում-բանավեճ են իրականացնում,որպեսզի հասնեն համաձայնության,թե որն է ճիշտ։

Արդյունքները վիդեոնյութերի և աուդիոնյութերի տեսքով կնեկայացվեն սովորողների բլոգներում և Միջին դպրոցի ենթակայքում։

Students’ works

Viktoria Mikail

Maria Suqoyan

Samvel Harutyunyan

Elen Babayan

Gor Barxudaryan

Elen Abgaryan

 

 

Project »Happy English»

images (3)

Այս համագործակցային  նախագիծը իրենից ներկայացնում է տվյալ լեզվի նկատմամբ հետաքրքրություն, իմացություն և սեր ունեցող սովորողների ակումբ:  Նախագծի անդամներ կարող են լինել  կրտսեր դպրոցի սովորողները  և նախօրոք հայտ ներկայացրած միջին դպրոցի  յուրաքանչյուր սովորող: Նախագծի աշխատանքները ընթանալու են հետևյալ կերպ՝ բանավոր քննարկումներ, բանավեճեր, հարցադրումներ, բազմաբովանդակ տեսանյութերի դիտում և քննարկում:

Սովորողներն իրենք են ընտրում քննարկվող նյութը, պատրաստվում հանդիպմանը.

  • սովորում են տվյալ թեմային վերաբերող բառեր /օգտվում են google translate կամ lingvo.com թարգմանական կայքերից/
  • կազմում են հարցեր
  • համացանցից կամ այլ աղբյուրներից նյութեր են հավաքում թեմայի շուրջ։Յուրաքնաչյուր հանդիպման վերջում կրտսեր և ավագ  սովորողները միասին ընտրում են հաջորդ հանդիպման թեման:Նախագծի կարգերը
    • Նախագիծը վարելու են միջին դպրոցի սովորողները
    • Պատրաստվելու են յուրաքանչյուր հանդիպմանը
    • խոսելու են միայն անգլերեն / դժվարանալու դեպքում դիմել թարգմանիչ սովորողին՝ ակումբը ունենալու է նախօրոք  ընտրված թարգմանիչներ/
    • Յուրաքանչյուր հանդիպում պետք է  լուսաբանվի  /նյութը տեղադրել բլոգներում և թողարկել կայքում/Բանավոր քննարկումների համար առաջարկվում են հետևյալ թեմաները
      • Իմ քաղաքը /Իմ թաղը, Իմ դպրոցը……/
      • Իմ սիրած ֆիմերը /մուլտֆիմ/
      • Իմ սիրած երաժշտությունը /խումբը, երգիչը…./
      • Իմ սիրած գիրքը /հեղինակը, հերոսը…/

      շարունակելի..

      Նախագծի աշխատանքները ենթադրվում են ոչ դասարանական միջավայր՝ այգիներ, կինոթատրոններ, պատմական հուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ, թատրոններ:

      Նախագծի արդյունքները նախատեսվում են լինել վիդեոնյութերի,աուդիոնյութերի տեսքով,որոնք կարտացոլվեն ենթակայքում և սովորողների բոգներում։

Բնագիտական ֆիլմերի թարգմանություն

20170602_111558

Նախագծի մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նախագծի նպատակը՝

Սովորողները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ և կարողություններ կենսաբանությունից և անգլերենից։

Նախագծի ընթացքը՝

Սովորողներին հնարավորություն է տրվում ընտրել ցանկալի նյութը ՝ ելնելով իրենց կարողություններից։ Դասապրոցեսի ընթացքում ընտրում ենք,քննարկում,անծանոթ բառերը դուրս գրում։ Լավագույն թարգմանությունները ընտրվում են,ձայնագրվում։

Արդյունքում ունենում ենք  հայերենով բնագիտական ֆիլմերի դարան,որոնք կարող են ուսումնական նյութեր հանդիսանալ կրտսեր սովորողների համար։

Սեպտեմբեր ամսվա համար առաջարկվող նյութեր 1,2,3,4,5

Արդյունքները նախատեսվում են ներկայացվել Մայիսյան հավաքին։

Սեպտեմբերի 4-8 – նախագծային ուսուցման ստուգատես

20170602_124415

Թարգմանական նախագիծ Անուշ Ասատրյանի հետ.բնագիտական ֆիլմերի թարգմանություն:

Ճամփորդական նախագիծ

Audio Tales շարունակական նախագիծ

Համագործակցային տարատարիք շարունակական նախագծեր

Երկարաժամկետ  նախագիծ՝ մասնակցություն միջազգային կրթական  eTwinning ծրագրին

Project  »The months of the year»