Այցելություն ժամանակակից արվեստի թանգարան


Ճամբարային առօրյան էլ ավելի հագեցած դարձնելու համար այս անգամ որոշեցինք այցելել ժամանակակից արվեստի թանգարան։ Ճամբարականների մեծ մասը առաջին անգամ էր լինում այս թանգարանում։
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, ստեղծվել է 1972 թ. գլխավորապես Հենրիկ Իգիթյանի, քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի և ժամանակի ականավոր հայ նկարիչների ջանքերով։

Ճամբարականները կլանված լսում էին ամեն բան,հետաքրքիր հարցեր տալիս,պատասխանում էքսկուրսավարի հարցերին։ Հետաքրքիր շրջայց ունեցանք,սովորեցինք շատ ու շատ նոր բաներ։

Չնայած անձրևոտ եղանակին ՝ քաղաքային հաճելի ու բազմաբովանդակ քայլք ունեցանք։

Հագեցած օրվա նկարաշարը՝ ստորև։

Оставьте комментарий