Եռօրյա ճամբար Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազայում

 

Նախագծի հղումը
Այս անգամ մեր քայլերը մեզ տարան դեպի կապուտակ Սևան։
Մեծ ոգևորությամբ էինք պատրաստվում,սովորողների ուրախությանը չափ չկար։ Սովորողներից ոմանք առաջին անգամ էին բազմօրյա ճամփորդության մեկնում,իսկ սա նրանց համար մի ուրիշ հաճույք էր․․․
Ամեն օրն այստեղ տպավորիչ էր,ամեն օրը՝ հագեցած ու արկածներով լեցուն։ Եղանակն էլ սովորողների սրտով էր,նրանք պետք է լողային,լողում էին անհագ,լողում էին անվերջ․․․
Սովորողները մեծ սիրով ու գերագույն հաճույքով հաղթահարեցին Արեգունու բարձունքը։ Անտրտունջ քայլքով, երգով -ծիծաղով հաղթահարեցին բարձունքը․․․ Ի՜նչ հաճույք․․․
Բնության անձեռակերտ հրաշքը վայելելուց հետո ամեն երեկո մեզ սպասում էր խարույկը,խարույկ,որի շուրջ հնչում էին ամենատարբեր մտքեր,ամենատարբեր երգեր… Մեկը մյուսի հետևից բացահայտվում էին մեր սիրելի սեբաստացիները․․․
Սիրեցինք մեր ճամբարը,մեր վայելած ամեն օրն ու ժամը…
Հրապարակված նյութեր՝

Оставьте комментарий