HAPPY ENGLISH նախագիծ

Happy English -ը իրենից ներայացնում է տվյալ լեզվի նկատմամբ հետաքրքրություն, իմացություն և սեր ունեցող սովորողների ակումբ:  Նախագծի անդամներ կարող են լինել  Նոր դպրոցի սովորողները  և նախօրոք հայտ ներկայացրած միջին դպրոցի  յուրաքանչյուր սովորող: Նախագծի աշխատանքները ընթանալու են հետևյալ կերպ՝ բանավոր քննարկումներ, բանավեճեր, հարցադրումներ, բազմաբովանդակ տեսանյութերի դիտում և քննարկում:

Սովորողներն իրենք են ընտրում քննարկվող նյութը, պատրաստվում հանդիպմանը.

  • սովորում են տվյալ թեմային վերաբերող բառեր /օգտվում են google translate կամ lingvo.com թարգմանական կայքերից/
  • կազմում են հարցեր
  • համացանցից կամ այլ աղբյուրներից նյութեր են հավաքում թեմայի շուրջՅուրաքնաչյուր հանդիպման վերջում կրտսեր և ավագ դպրոցի սովորողները միասին ընտրում են հաջորդ հանդիպման թեման:

    Նախագծի կարգերը

    • Նախագիծը վարելու են միջին դպրոցի սովորողները
    • Պատրաստվելու են յուրաքանչյուր հանդիպմանը
    • խոսելու են միայն անգլերեն / դժվարանալու դեպքում դիմել թարգմանիչ սովորողին՝ ակումբը ունենալու է նախօրոք  ընտրված թարգմանիչներ/
    • Յուրաքանչյուր հանդիպում պետք է  լուսաբանվի  /նյութը տեղադրել բլոգներում և թողարկել կայքում/Բանավոր քննարկումների համար առաջարկվում են հետևյալ թեմաները
      • Իմ քաղաքը /Իմ թաղը, Իմ դպրոցը……/
      • Իմ սիրած ֆիմերը /մուլտֆիմ/
      • Իմ սիրած երաժշտությունը /խումբը, երգիչը…./
      • Իմ սիրած գիրքը /հեղինակը, հերոսը…/

      շարունակելի..

      Նախագծի աշխատանքները ենթադրվում են ոչ դասարանական միջավայր՝ այգիներ, կինոթատրոններ, պատմական հուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ, թատրոններ:

Оставьте комментарий