Միկրոօրգանիզմների բազմազանությունը

Այսօր իրականացրեցինք մի հետաքրքիր փորձ։ Փորձի նպատակը մածունի մեջ եղած բակտերիաները տեսնելն էր։ Սկզբում վերցրեցինք առարկայական ապակի, որի վրա էլ անելու էինք փորձը, այնուհետև մանրէազերծված մանրէաբանական օղակով տեղադրեցինք քիչ քանակությամբ մածուն և տարածեցինք այն։Սպասեցինք,որ այն չորանա։

Արդեն չորացած մածունի վրա լցրեցինք գունանյութ և տարածեցինք այն։ Գունանյութը պետք է ներկեր մածունը և բակտերիաները։

Գունանյութի ավելցուկները անցկացրեցինք ջրի օգնությամբ և զգուշորեն չորացրեցինք պատրաստուկը:

Պատրաստուկի վրա ավելացրեցինք 1 կաթիլ մայրիի յուղ և նույնպես տարածեցինք այն առարկայական ապակու վրայով։

Այսպիսով պատրաստությունները ավարտեցինք և մնում էր միայն մանրադիտակով դիտելը։ Նախապատրաստեցինք մանրադիտակը և պատկերը խոշորացրեցինք 100 անգամ, որպեսզի տեսնենք բակտերիաները։

Եզրակացություն `
Փաստորեն մենք մի փոքր կաթիլի չափ ունեցող գաղութից մանրէաբանական ասեղով վերցրինք շատ չնչին քանակով նմուշ , որից պատրաստեցինք մանրադիտակային նմուշը և հետազոտեցինք։

Նկարում դուք տեսնում էդ այդ չնչին քանակի ընդամենը մի մասում բնակվող մանրէներին , հիմա պատկերացնու՞մ եք մոտավոր ինչքան մանրէ է գտնվում սկզբնական մի կաթիլին համարժեք գաղութում, ուղղակի զարմանալի է , և ասեմ ավելին այդ մանրէները բնակվում են նաև մեր աղիներում, դրանց բացակայության դեպքում մենք ուղղակի չենք կարող մարսել կաթնամթերքը։

Մանրէները միայն վտանգավոր չեն լինում , շատերը մեզ անհրաժեշտ են նորմալ կենսագործնեության համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s